Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Ալկոհոլիզմից իմպոտենցիա՝ մեկ քայլ

Ալկոհոլիզմից իմպոտենցիա՝ մեկ քայլ

Գրանադայի և Սբ Թովմասի համալսարանների գիտնականները հաստատում են` ալկոհոլի չարաշահումն ազդում է սեռական պոտենցիայի վրա: Անգամ հարբեցողությունը թողնելուց հետո կորսված պոտենցիան երկար ժամանակ չի վերականգնվում: Բացի այդ, խմող մարդիկ ավելի քիչ հաճույք են ստանում սեքսից, քան չխմողները:

 

Մարդկանց մոտ թյուր կարծիք կա, թե ալկոհոլը հնարավորություն է տալիս երկարացնել էրեկցիան և ավելի շատ հաճույք ստանալ: Սակայն իրականում այստեղ ճշմարտության հատիկը շատ աննշան է: Դրական արդյունք տալիս է միայն շատ քիչ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը` մեկ գավաթ գինի կամ 20 գրամ օղի և այն էլ` հազվադեպ կիրառության դեպքում: Գործում է հիմնականում հոգեբանական պահը. խմիչքի ազդեցության տակ գտնվող տղամարդն իրեն ավելի ինքնավստահ է զգում և կանայք նրա աչքին ավելի գրավիչ են երևում: Ալկոհոլն ''ավերիչ'' ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, քայքայվում են նյարդային վերջավորությունները: Իսկ քանի որ կենակցման ակտին հսկայական քանակությամբ նյարդային վերջավորություններ են մասնակցում, ապա նրանց բացակայությունը զգացնել է տալիս:

 

Ապացուցված է` ինչքան շատ է տղամարդն օգտագործում ալկոհոլ, այնքան քիչ է ունենում սեռական կարիք և այնքան քիչ է ունակ լինում դրան: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգանում է իմպոտենցիան:

Սկզբնաղբյուր. mamul.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ